Սերբիան չպետք է հրաժարվի ռուսական մշակութային ժառանգությունից․ Ալեքսանդր Վուչիչ
Սերբիան չպետք է հրաժարվի ռուսական մշակութային ժառանգությունից։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Ոմանք ասում են՝ խզեք բոլոր կապերը Ռուսաստանի հետ, եկեք թատրոններից հանենք Չեխովին և Դոստոևսկուն, թող երեխաները դպրոցում չսովորեցնեն Պուշկինին, որպեսզի Չայկովսկին չլինի օպերայում։
Ժողովո՛ւրդ, դա չի կարող Սերբիա լինել, քանի որ մենք պետք է հոգ տանենք մեր ժողովրդի հոգու մասին», - ասել է սերբ առաջնորդը Prva հեռուստաալիքի եթերում։