Ցավոտ էր․ Ժորդի Ալբան՝ Պիկեի կարիերան ավարտելու մասին
«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է նախկին թիմակից Ժերար Պիկեի կարիերայի ավարտելու մասին փաստը։ Այս որոշումը իսպանացին կայացրել է Կաթարում ընթացող աշխարհի առաջնության մեկնարկից առաջ։
«Դա ցավոտ պահ էր, քանի որ Ժերարը թիմի առանցքային խաղացողն էր, և նա շատ երջանիկ էր հանդերձարանում: Նա մի մարդ է, որը շատ բան է տվել ակումբին»,- Ալբայի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք՝ Պիկեն «Բարսելոնայի» սան է։ Նա թիմի հետ 30 տիտղոս է նվաճել։
Աղբյուր ArmSport.am