Կոտայքի պարեկները հայտնաբերել են ավտոմեքենա փախցրած տղամարդուն
Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 8-ին, ժամը 20.45-ին զանգահարած տղամարդը հայտնել է, որ մոտ 40 րոպե առաջ փախցրել են Աբովյան քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտ կայանված նրա «Ռենո» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Կոտայքի պարեկները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, հաղորդումից 1 ժամ էլ չանցած՝ Աբովյան քաղաքում հայտնաբերել են առևանգված մեքենան ու տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ըստ աղբյուրի՝ 34-ամյա տղամարդը ձերբակալվել և տարվել է Կոտայքի բաժին:
Նշվում է, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։