Կրակոցներ Կառավարության շենքի մոտ. ոստիկանները դիմել են ծայրահեղ միջոցի, որ կանգնեցնեն վարորդին
Ուրբաթ երեկոյան Hummer մակնիշի մեքենայի վարորդը, խախտելով երթևեկության կանոնները, հայտնվել է ՀՀ կառավարության շենքի գլխավոր մուտքի մոտ:
Ոստիկանները փորձել են կանգնեցնել օրինազանց վարորդին, սակայն նա
չի ենթարկվել իրավապահների պահանջին, մեքենան վարել է իրավապահների ուղղությամբ։
Ոստիկանները դիմել են ծայրահեղ միջոցի` կրակել են մեքենայի անիվների ուղղությամբ:
Ոստիկանությունը սկսել է «անորսալի» մեքենայի հետապնդումը: