Մեսսին, Մբապեն ու Բենզեման` 2022թ. լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներ
Այսօր հայտնի դարձավ ՖԻՖԱ-ի վարկածով 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների վերջնական եռյակը։
The Best մրցանակին հավակնում է 3 ֆուտբոլիստ․ ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն և «Ռեալի» ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման։
Հունվարին հրապարակված շորթ-լիստից այս երեք խաղացողն ընտրվել են միջազգային ժյուրիի կողմից, որի կազմի մեջ մտնում են ազգային հավաքականների մարզիչներն ու ավագները, լրագրողներն ու երկրպագուները․ նրանք քվեարկել են ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում։
Հաղթողը հայտնի կդառնա փետրվարի 27-ին Փարիզում կայանալիք արարողության ժամանակ։
2020 և 2021 թվականներին այս մրցանակի դափնեկիր է դարձել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։