Էրդողանը խոսել է երկրաշարժից տուժած նահանգներում տեղի ունեցած թալանի մասին
Shantnews.am-ի փոխանցման՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոսել է ավերիչ երկրաշարժից տուժած նահանգներում տեղի ունեցած թալանի դեպքերի մասին՝ հույս հայտնելով, որ արտակարգ դրության սահմանումը կհեշտացնի այս խնդրի արձագանքը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն, ըստ նախագահ Թայիփ Էրդողանի, ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։ Նույն օրը ցերեկը 7,6 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Մարզերում արտակարգ դրություն է մտցվել.
«Մենք որոշել ենք աղետի գոտում արտակարգ դրություն մտցնել, ցավոք, որոշ տգետներ թալանով են զբաղված, արտակարգ դրություն մտցնելով` պետությունն իր ձեռքն է վերցրել այս հարցի իրավասությունը, և անհրաժեշտ միջոցները կկատարվեն. որոշ թերություններ կային այս գործընթացում, բայց մեր պետությունն իր ողջ ուժով օգնության հասավ քաղաքացիներին»,- ասել է Էրդողանը` ելույթ ունենալով Ադիյաման նահանգում։