Սիրիայում երկրաշարժից վնասվել է Եագուպիէ գյուղ հայկական եկեղեցին
Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժել է նաև Սիրիայի հյուսիսում գտնվող հայկական Եագուպիէ գյուղը։ Այնտեղ կան ավերածություններ, վնասվել է նաև հայկական Ս. Աննա եկեղեցին։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը խորը ցավով տեղեկացել է Եագուպիէ գյուղի ավերակների մասին։ Ս. Աննան պատմական եկեղեցի լինելով՝ մեր ժողովրիդ համար դարձել էր ուխտատեղի։
Կաթողիկոսարանի հաղորդմամբ, Վեհափառ հայրապետը կապ է հաստատում է Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեանի և համայնքային պատասխանատուների հետ, մանրամասն տեղեկանում երկրաշարժից հետո դժվարությունների մեջ հայտնված մեր ժողովրդի զավակների վիճակի մասին։
«Մեր պատասխանատուները հատուկ հոգածություն և խնամք են ցուցաբերում յոթը կենտրոններում ապաստանած հայորդիներին՝ նրանց համար հայթայթելով այն, ինչ անհրաժեշտ է։ Այս առիթով համայնքի պատասխանատուները Նորին Ս. Օծությանը փոխանցել են, որ հատուկ հանձնախումբը սկսել է վնասված տների վերաբերյալ արձանագրություն կազմելու աշխատանքները»,- հայտնում են կաթողիկոսարանից։