Ադրբեջանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիայի երկրաշարժի գոտի
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 11-ին կմեկնի Թուրքիա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բայրամովը փետրվարի 11-ին Քահրամանմարաշ քաղաքում կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Թուրքիայում 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 18 հազար 991-ի:
Երկրաշարժից տուժել է երկրի հարավում և հարավ-արևելքում գտնվող տասը նահանգների 75 523 բնակիչ: