Արցախի ՆԳ նախարարության հոգևոր պատասխանատուն հանդիպել է փրկարարներին և կատարել տնօրհնեքի կարգ
Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության հոգևոր պատասխանատու Տեր Ներսես քահանա Ասրյանը հերթական հանդիպումն է ունեցել ԱԻՊԾ ծառայողների հետ, որի շրջանակում իրականացրել է տնօրհնեքի կարգ, հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Հոգևորականը օրհնել է փրկարարաների հայրենանվեր առաքելությունը և աղոթել ծառայության անշեղ ընթացքի համար:
Նախարարության հոգևոր պատասխանատուն երկրի համար այս բարդ ու պատասխանատու շրջափուլում ներկաներին մաղթել է սեր և միասնականություն՝ մեզ պարտադրված մարտահրավերներին դիմակայելու համար, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել առանձին հանդիպումներ ունենալ բոլոր ցանկացողների հետ:
ԱԻ պետական ծառայությունում այսօրինակ հանդիպումները հաճախակի են կազմակերպվում և կրում են շարունակական բնույթ՝ նաև ոստիկանության համակարգի ծառայողների հետ:
Ավանդույթ է դարձել նաև Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո ՆԳՆ ստորաբաժանումներում տնօրհնեքների կարգի կատարումը: