Բայդենը հայտարարել է, որ առայժմ պատրաստ չէ որոշում ընդունել նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ առայժմ պատրաստ չէ որոշում ընդունելու` արդյոք կմասնակցի 2024 թ.-ի նախագահական ընտրություններին։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բայդենի հարցազրույցը ամերիկյան իսպանալեզու Telemundo հեռուստաալիքին։
«Ես առայժմ պարզապես պատրաստ չեմ ընդունելու այդ որոշումը»,- նշել է Միացյալ Նահանգների ղեկավարը։ Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք դրանում ինչ-որ թաքնված դրդապատճառ կա, Բայդենը պատասխանել է. «Ո՛չ»: