Մբապեն կարող է մասնակցել Բավարիայի դեմ խաղին
Մբապեն կարող է ընդգրկվել ՉԼ 1/8 եզրափակիչի՝ «Բավարիայի» դեմ խաղի հայտացուցակում։ Այս հնարավորությունը դիտարկվում է բուժանձնակազմի կողմից։ Այս պահին վերջնական որոշում չկա։
Բժիշկները կշարունակեն խաղացողի ապաքինման դինամիկան։ Հնարավոր է, որ Մբապեն խաղադաշտ դուրս գա երկրորդ խաղակեսում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիոնել Մեսսիի մասնակցությունը խաղին լուրջ սպառնալիքի տակ է։ Օպտիմալ վիճակում չէ նաև Նեյմարը:
ՊՍԺ-«Բավարիա» խաղը կկայանա փետրվարի 14-ին:
Աղբյուր ArmSport.am