Պետության անկման հերթական դրվագը․ Տիգրան Աթանեսյան
Հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքելով ոստիկանության բաժանմունքում անչափահասների, ապա նաև փաստաբանների նկատմամաբ իրականացրած բռնություններին, գրում է.
«Խստագույնս դատապարտում եմ Էրեբունու ոստիկանության բաժնում փաստաբանների վրա հարձակման և ծեծի ենթարկելու դեպքը:
Անկախ դեպքի պատճառներից, դեպքի մեղավոր ոստիկանները տեղ չունեն իրավապահ համակարգում:
Ինձ հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք՝ դատախազությունում և քննչական կոմիտեում մարդ չի՞ մնացել, ով կարող է հասկանալ, որ ոստիկանի կողմից անչափահասի նկատմամբ ենթադրյալ խոշտանգման դեպքի առթիվ գործը (վարույթը) առհասարակ չի կարող քննվել նույն տարածքի քննչականում, էլ չասեմ ոստիկանության նույն բաժնի շենքում։
Պետության անկման հերթական դրվագը»։