Հրդեհի գործով վաշտի հրամանատարի խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
15 զինծառայողի կյանքի խլած հրդեհի գործով զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Այդ մասին «Ազատությանը» հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Վաշտի հրամանատարի նկատմամբ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, քրեական հետապնդում հարուցելու մասին Գլխավոր դատախազությունը հաղորդեց երեկ:
Վաշտի հրամանատարը, ըստ Դատախազության, չի կատարել իր պարտականությունները, չի ապահովել ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտին հակահրդեհային պաշտպանության միջոցներով, ինչի հետևանքով ազգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ։
Հրդեհի գործով ևս երեք մեղադրյալ կա՝ պաշտոնական վարկածով հրդեհի պատճառ դարձած կապիտանն ու հակահրդեհային միջոցների պատասխանատու երկու այլ զինվորականներ։