Մեկ օրում հանրապետության ոստիկանները բացահայտել են հանցագործության 77 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք
Մասնավորապես՝ ընտանեկան բռնության՝ 14, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության` 5, խուլիգանության՝ 3, բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոցի մաքսանենգության, հոգեկան ներգործության, սառը զենք կրելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով գույքային վնաս պատճառելու և պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և դրամանենգության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: