Ջենիֆեր Լոպեսը արձագանքել է Բեն Աֆլեքի հետ հարաբերություններում խնդիրների մասին լուրերին
Արդեն մի քանի օր է՝ լուրեր են պտտվում, որ Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի հարաբերույունները լարված են։ Նման խոսակցությունները սկսվել են Գրեմմիի արարողությունից հետո։ Այնտեղ օպերատորներից մեկը նկարահանել է զույգի վիճաբանությունը։ Տեսանյութում նյարդայնացած դերասանը կնոջ ականջին ինչ-որ բան է շշնջում, իսկ կինը դատապարտող հայացքով նայում է նրան։
Սակայն երեկ Ջենիֆերը հասկացրել է, որ Բենի հետ իդեալական հարաբերություններ ունեն։ Ինստագրամ սոցիալական ցանցում նա տեսանյութ է հրապարակել Grammy-ի ետնաբեմից և մակագրել. «Լավագույն ժամանակը իմ սիրո, ամուսնուս հետ»:
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը, ովքեր բաժանվել են 2004 թվականին՝ իրենց նշանադրությունը խզելուց հետո, վերամիավորվեցին նախորդ տարի։ Նրանց հարսանիքը դարձավ ամռան քննարկման գլխավոր թեմաններից մեկը։