Մեսսին կարող է բաց թողնել ՉԼ-ում Բավարիայի դեմ խաղը
ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել ՉԼ 1/8 եզրափակչի «Բավարիայի» դեմ առաջին խաղը։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է L’Equipe-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Մեսսին վնասել է ծնկատակի ջիլը, ինչի պատճառով բաց կթողնի Լիգա 1-ի՝ «Մոնակոյի» դեմ շաբաթ օրը կայանալիք խաղը։ Հավանականություն կա, որ Մեսսին բաց կթողնի նաև փետրվարի 14-ին «Բավարիայի» դեմ կայանալիք խաղը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մյունխենցիների դեմ վնասվածքների պատճառով, ամենայն հավանականությամբ, չի խաղա նաև Կիլիան Մբապեն։