Կասանոն քննադատել է Մոուրինյուին
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն քննադատել է «Ռոմայի» ցուցադրած խաղը «Էմպոլիի» դեմ հանդիպմանը (2:0).
«Ի՞նչ կարող եմ ասել «Ռոմայի» մասին։ Սովորական հանդիպում՝ երկու խաղակես, երկու գոլ։ Հանդիպման ելքը վճռվեց առաջին 10 րոպեներին։
Մոուրինյուն թույլ տվեց «Էմպոլիին» ստանալ գնդակը, բայց նրանք գրեթե ոչինչ չարեցին: Չի կարելի տանն այդպես խաղալ 70 հազար հանդիսականով, բայց Մոուրինյուից այլ բան պետք չէր սպասել։
Նա դա արել է իր կարիերայի բոլոր 20 տարիներին, և դեռ այդպես կխաղա: Նա է ընտրում խաղացողներին, ոչ թե ես։ Նա է աղետի իրավիճակ ստեղծել, ոչ թե ես։ Բոլորը նայում են միայն արդյունքներին, բայց վաղ թե ուշ մարդիկ ամեն ինչ կհասկանան»,- Կասանոյի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
Աղբյուր ArmSport.am