Ավստրալիայի խորհրդարանի որոշ անդամներ դատապարտել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը
Ավստրալիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ դատապարտել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը՝ կոչ անելով Ադրբեջանին անմիջապես բացել միջանցքը:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի Հայ դատի գրասենյակին:
Ավստրալացի սենատոր Ջենեթ Ռայսը երկրի խորհրդարանի վերին պալատում հայտարարել է, որ բոլոր երկրներում պետք է հարգվեն մարդու իրավունքնեը:
«Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի Արցախի համայնքի համար և մեծ մտահոգություն է առաջացրել Ավստրալիայի հայ համայնքի մոտ», - նշել է սենատորը՝ կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը:
Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը նաև տեղեկացնում է Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ, Ավստրալիա-Հայաստան ներխորհրդարանական միության նախագահ Ջերոմ Լաքսալի ելույթի մասին: Միանալով սենատոր Ջենեթ Ռայսին՝ Լաքսալը նույնպես դատապարտել է Ադրբեջանի կողմից արցախահայերի շրջափակումը:
«Բերձորի միջանցքը, որը սովորաբար կոչվում է կյանքի ճանապարհ, ինքնորոշված հայ բնակչության միակ ցամաքային կապն է Արցախի և արտաքին աշխարհի միջև… Կան բոլոր նշանները, որ այս արգելափակումը հերթական ողբերգական պահը կդառնա հայ ժողովրդի պատմության մեջ», - նշել է պատգամավորը:
VIDEO: Australian Senator @janet_rice Demands Azerbaijan Open the Lachin Corridor
— Armenian National Committee of Australia (ANC-AU) (@ANCaustralia) February 9, 2023
MORE AT: https://t.co/8lMOJgIxzN#RoadOfLife @Greens pic.twitter.com/WfkfBUFOM1