Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Ադըյաման քաղաքում հայ ընտանիքի 4 անդամներ են կյանքից զրկվել
Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով Ադըյաման քաղաքում հայ ընտանիքի 4 անդամներ զոհվել են: Գրանցված երկրաշարժի հետևանքով զոհվել են Թուրքիայի քաղաքացիներ, ազգությամբ հայ Ստեփան Իլհանը (Եփրեմյան), նրա կինը և երկու երեխաները։
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ընտանիքի հարազատը։
Աղբյուրի փոխանցմամբ’ ընտանիքի երրորդ զավակը ողջ է մնացել։
Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 14 351-ի: