Կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք Բավարիային․ Դոնարումա
«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման խոսել է Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մարսելից» կրած 1։2 հաշվով պարտության մասին։
«Մենք գիտեինք «Մարսելի» ուժը և ակնկալում էինք հենց այդպիսի խաղ։ Շատ ագրեսիվ թիմ է, որը ճնշում է գործադրում: Մանրուքները կարևոր են: Մենք հիասթափված և զայրացած ենք, քանի որ ցանկանում էինք հաղթել այս մրցաշարում։ Մենք լավ էինք պատրաստվել ամբողջ շաբաթ և գիտեինք, որ «Մարսելը» այդպես է խաղալու։ Բայց, այնուամենայնիվ, մեզ համար դժվար էր գնդակ պահելը։ ԴԵրկրորդ խաղակեսում մեզ հաջողվեց ավելի լավ խաղալ, բայց չկարողացանք փոխել իրավիճակը։ Այժմ մենք պետք է բարձրացնենք մեր գլուխը և մտածենք «Մոնակոյի» դեմ շաբաթ կայանալիք խաղի մասին:
Յուրաքանչյուր խաղ ունի իր պատմությունը: Այս պահին մենք պետք է լավ պատրաստվենք «Մոնակոյի» դեմ խաղին, իսկ հետո կարող ենք մտածել «Բավարիայի» մասին։ Գիտենք, որ լավ պատրաստվելու ենք Չեմպիոնների լիգային։ Ամեն ինչ կանենք 1/4 եզրափակիչ դուրս գալու համար»,- Դոննարումայի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կմրցի «Բավարիայի» հետ։
Աղբյուր ArmSport.am