Ականատեսները նկարել են, թե ինչպես է տղամարդն ընկել հինգերորդ հարկից
Սվերդլովսկի մարզում տեղի բնակիչը քիչ էր մնում մահանար այն բանից հետո, երբ պատշգամբում ծխելիս սխալ դիրք էր ընտրել։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է E1.RU ինտերնետային պորտալը։
Ողբերգությունը Ռևդա քաղաքում տեղի է ունեցել փետրվարի 6-ին։
Ականատեսները տեսանկարահանել են, թե ինչպես է տղամարդը կախվել պատշգամբի բազրիքից դուրս, իսկ կինը փորձել է պահել նրան, սակայն չի հաջողվել, որից հետո նա ընկել է գետնին՝ մուտքի մոտ։ Միջադեպի արդյունքում տուժածը ողջ է մնացել, սակայն լուրջ վնասվածքներ է ստացել։
Շրջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ 1987 թվականին ծնված տղամարդը եղել է ոչ սթափ վիճակում։ Նա որոշել է ծխել պատշգամբի բազրիքին նստած։ Կինը փորձել է քաշել նրան, բայց չի կարողացել։ Տուժածը ողնաշարի կոտրվածք է ստացել և հոսպիտալացվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մուրմանսկի մոտ տղամարդը դուրս է եկել պատշգամբ օդափոխվելու, ընկել հինգերորդ հարկից և ողջ մնացել։