Վաշինգտոնը պլանավորում է Վարշավային վաճառել գրեթե 10 մլրդ դոլարի HIMARS, ATAMCS համակարգեր և զինամթերք
Միացյալ Նահանգները պատրաստվում է Լեհաստանին վաճառել շուրջ 10 միլիարդ դոլար գումարի HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ), ATACMS բանակային մարտավարական հրթիռային համակարգեր և զինամթերք, հաղորդում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Ռազմական անվտանգության համագործակցության գործակալությունը:
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Defense News» պարբերականից: «Այս առաջարկվող վաճառքը կաջակցի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին՝ բարելավելով ՆԱՏՕ-ի դաշնակցի անվտանգությունը, որը Եվրոպայում քաղաքական կայունության և տնտեսական առաջընթացի ուժ է», - նշված է գործակալության հաղորդագրության մեջ։
Ռազմական անվտանգության համագործակցության գործակալությունը հավելել է, որ ,վաճառքը կբարելավի Լեհաստանի ռազմական նպատակները՝ արդիականացնելու իր կարողությունները՝ միևնույն ժամանակ է՛լ ավելի մեծացնելով փոխգործակցությունը Միացյալ Նահանգների և այլ դաշնակիցների հետե: Կոնգրեսը ծանուցվել Է Վարշավային նման սպառազինություն վաճառելու պլանների մասին։
Ըստ Defense News-ի՝ Կոնգրեսն իրավասություն ունի արգելափակել վաճառքը, սակայն, ամենայն հավանականությամբ, դիմումը կհաստատվի՝ առանց խոչընդոտի: Լեհաստանը խնդրել է 18 HIMARS կայանք, 468 լիցքավորման մոդուլ, 45 ATACMS հրթիռային համակարգեր, հարյուրավոր կառավարվող հրթիռներ, ինչպես նաև համազարկային կրակի հրթիռային համակարգերի պահեստամասեր: