Մանչեսթեր Սիթին երբեք այնքան մեծ ակումբ չի լինի, որքան Մանչեսթեր Յունայթեդն է․ Նևիլ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Երբ «Մանչեսթեր Սիթին» սկսեց ցուցադրել հովանավորչական և կոմերցիոն եկամուտներ, որոնք գերազանցում էին «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի» և «Լիվերպուլի» եկամուտները, մարդիկ կարծում էին, որ այստեղ ինչ-որ բան այն չէ:
«Սիթին» ազդեցությամբ երբեք չի լինի այնքան մեծ, որքան «Մանչեսթեր Յունայթեդը»։ Սակայն այժմ նրանք ավելի շատ փող են աշխատում, ինչը տարօրինակ է։
Սեփականատերերը պետք է մաքրեն իրենց անունը, որովհետև եթե նրանք մեղավոր ճանաչվեն, լուրջ խնդիր է առաջանալու։
Եթե ֆուտբոլում կարևոր լիներ իսկական ֆինանսական կայունությունը, «Մանչեսթեր Յունայթեդը» հավանաբար միշտ կհաղթեր առաջնությունը: Նրա եկամուտն այնքան բարձր է, որ տրանսֆերների համար շատ փող կունենար, իսկ դա անարդար կլինի մնացածների նկատմամբ։ Մենք երբեք չէինք տեսնի այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Բրենթֆորդը», «Բորնմութը», «Բրայթոնը», եթե չլիներ ֆուտբոլում սեփականատերերի ֆինանսավորման հնարավորությունը»,- Նևիլի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Աղբյուր ArmSport.am