Ռուսաստանը փակել է մուտքը 77 ամերիկացիների համար
Ռուսաստանը ընդմիշտ փակում է Կիևի «նեոնացիստական ռեժիմին» զենք մատակարարող 77 ամերիկացիների մուտքը երկիր, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հունվարի 8-ին տարածած հաղորդագրության մեջ։
«Հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա՝ այս անգամ «սև ցուցակում» ընդգրկված են ԱՄՆ քաղաքացիներ, որոնք ղեկավարում են պետական կառույցները նահանգներում, մի շարք դաշնային գերատեսչություններ, ինչպես նաև ընկերություններ, որոնք զբաղվում են Կիևի նեոնացիստական ռեժիմին զենքի մատակարարմամբ։ Պատժամիջոցները ազդել են ոչ միայն քաղաքական գործիչների և պաշտոնյաների վրա, որոնք ներգրավված են հակառուսական կուրսի ձևավորման և իրականացման մեջ, այլ նաև նրանց ընտանիքների որոշ անդամների վրա»,- հավելել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ցուցակում ընդգրկված են ԱՄՆ մի շարք նահանգապետեր և նահանգների ներկայացուցիչներ, զինվորականներ, ընկերությունների ղեկավարներ և նրանց հարազատները։ ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված է անձնական պատժամիջոցների տակ գտնվող ԱՄՆ քաղաքացիների ամբողջական ցուցակը։