Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյանի լիազորությունները դադարեցվել են
Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 8-ին որոշում է ընդունել՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյանի լիազորությունները դադարեցնելու մասին՝ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով։
«Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Մամիկոն Լիբկնեխտի Դրմեյանի 65 տարին 2023 թվականի փետրվարի 12-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի
Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2023 թվականի փետրվարի 12-ից Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Մամիկոն Լիբկնեխտի Դրմեյանի լիազորությունները համարել դադարած»,-նշվում է որոշման մեջ: