Ոստիկանները հայտնաբերել են և՛ գնորդին, և՛ իրացնողին
Արմավիրի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել էին օպերատիվ տվյալ, որն իրացրին հունվարի 27-ին: Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում նրանք ձերբակալեցին Հայկավան գյուղի 58 և 66 տարեկան երկու բնակչի և, «Ժիգուլիով» հանդերձ, տեղափոխեցին բաժին:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվեց խուզարկություն: 58-ամյա տղամարդու գուլպայի մեջ հայտնաբերվեց դեղահաբ: Նա հայտնեց, որ սուբուտեքսն իրենն է: Արմավիրի քրեական հետախույզներն արդեն տվյալ ունեին, որ նա թմրամիջոցը 10 հազար դրամով ձեռք էր բերել Արմավիր քաղաքի 45-ամյա մի բնակչից: Նա հունվարի 30-ին հայտնաբերվեց, ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն, ձերբակալվեց և տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությունը շարունակվում է: