Ռեալի հարձակվողը չի մասնակցի ԱԱ կիսաեզրափակչին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ՝ «Ալ Ահլիի» դեմ խաղը, հայտնում է իսպանական Marca-ն։
Փորձառու ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզման ժամանակ, և մարզչական շտաբը որոշել է չվտանգել ֆուտբոլիստի առողջությունը։
Հիշեցնենք, որ եզրափակիչ դուրս գալու դեպքում մադրդիյան թիմը կմրցի «Ալ-Հիլալի» հետ:
Աղբյուր ArmSport.am