Վերջին տվյալներով Թուրքիայում երկրաշարժն ավելի քան 9000 մարդու կյանք է խլել
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9057-ի, վիրավորներինը՝ 52979-ի։ Ավերվել է 6444 շինություն։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար հանրապետությունն աջակցություն ու օգնություն է ստացել ավելի քան 60 երկրներից։