Մարսիալը լիովին պատրաստ չէր այս մրցաշրջանում․ Էրիկ տեն Հագ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է հարձակվող Անտոնի Մարսիալի մասին։
«Նա 100%-ով պատրաստ չէր այս մրցաշրջանում, բայց մեծ ազդեցություն ունեցավ ամեն անգամ, երբ հասանելի էր: Այսպիսով, նա անում է այն ամենը, ինչ կարող է: Կարծում եմ՝ նա այն խաղացողն է, որն այս մրցաշրջանում ամենաշատ ժամերն է անցկացրել բազայում՝ վերականգնվելու համար: Նա իսկապես վրդովված է, որ այդքան շատ վնասվածքներ է ստանում: Մենք ցանկանում ենք, որ նա միշտ պատրաստ լինի, քանի որ նա ավելի լավ է դարձնում մեր խաղը»,- Տեն Հագի խոսքն է մեջբերում է Sky Sports-ը։
Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2015 թվականից։ 27-ամյա ֆրանսիացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր ArmSport.am