ՀԱՊԿ-ից այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել․ Նիկոլ Փաշինյան
Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք՝ ճշգրտել կազմակերպության պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե որն է Հայաստանի Հանրապետությունը: Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, որովհետև Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն հստակ գծագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետությունը»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։