Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանությունում ս.թ. փետրվարի 7-ին հանդիպում է ունեցել Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:
Զրուցակիցները քննարկումներ են անցկացրել և մտքեր փոխանակել հայ-չինական երկկողմ հարաբերությունների և տարբեր ոլորտներում գործնական համագործակցության վերաբերյալ։