«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը թիմի հարձակվողի հետ
«Փյունիկը» ու թիմի հարձակվող Լուկա Յուրիչիչը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Բոսնիացի հարձակվողը հայկական թիմին է միացել 2022-ի ամռանը ու 6 ամսվա ընթացքում դարձել ակումբի առանցքային խաղացողներից մեկը: Յուրիչիչը իր ներդրումն է ունեցել «Փյունիկի» եվրագավաթային հաջողություններում. նա, ընդհանուր առմամբ, մասնակցել է 12 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ: Ներքին ասպարեզում Լուկան մասնակցել է 13 խաղի ու հեղինակել 9 գոլ: Այս ցուցանիշով նա թիմի գործող ռմբարկուն է:
26-ամյա ֆուտբոլիստը նաև ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող: