Թուրքիայում հայտնաբերել են փլատակներում 2 օր մնացած 1-ամյա փոքրիկին
Հաթայում հայտնաբերվել է մեկ տարեկան տղա, ով երկրաշարժից հետո գրեթե երկու օր մնացել է փլատակներում։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է 360tv Telegram ալիքը։
Երեխան մնացել է բետոնե սալիկի տակ։ Մինչ փրկարարները սղոցել են կառույցը, մյուս աշխատակիցները տղային ջուր են տվել շշի կափարիչից։
Երեխային դուրս բերելուց հետո նրան հոսպիտալացրել են բուժհաստատություն։
Հիշեցնենք, որ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում 2023 թվականի փետրվարի 6-ին։ Ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել նաև Սիրիայում, Իրաքում, Լիբիայում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում 14-ամյա դեռահասը երկրաշարժից հետո ողջ է մնացել փլատակների տակ և մեկ օր սպասել է օգնության։