Բաքուն հայտարարել է կարճ ժամանակում Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին
Ադրբեջանը 15 օր առաջ Հայաստանին է փոխանցել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և հանդես է գալիս փաստաթղթի տեքստի շուրջ բանակցությունների շուտափույթ անցկացման օգտին։ «Aysor.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ «հենց հայկական կողմն է խախտել բանակցությունների համաձայնեցված ընթացքը, անցյալ տարվա դեկտեմբերին հրաժարվել դրանցից»:
Նա Երևանին մեղադրել է գործընթացին արհեստական խոչընդոտներ ստեղծելու մեջ։