ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները դռնփակ ռեժիմով. օրակարգում Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցն է
ՀՀ ազգային ժողովում դռնփակ ռեժիմով շարունակվում են Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկումները:
Փետրվարի 7-ի նիստում Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազի առաջին միջնորդությունը քննարկվել էր բաց ռեժիմով, երկրորդը՝ դռնփակ: Փետրվարի 8-ին դռնփակ ռեժիմով քննարկվում է երրորդ միջնորդությունը:
Խորհրդարանի օրակարգում է նաև Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: