Վերջին տվյալներով Թուրքիայում երկրաշարժը 5894 մարդու կյանք է խլել
Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5,8 հազարը, չորեքշաբթի տեղական հեռուստաալիքների եթերում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
«Ցավոք, մենք կրկին ստիպված ենք խոսել մահացածների մասին, նրանց թիվն ավելացել է։ Այժմ զոհ է դարձել 5894 մարդ, տուժել է 34810 մարդ։ Ավերված շենքերի թիվը չի փոխվել (5775ը)»,–Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Օքթայի՝ աղետի գոտում աշխատում է 16139 փրկարար։ Նրանց թվում են արտասահմանցի փորձագետներ։
«Օտարերկրյա փրկարարները կշարունակեն ժամանել, նրանք նույնպես կներգրավվեն մարդկանց որոնողափրկարարական աշխատանքներին»,- ասել է նա։
Հաջորդ գիշեր, նրա խոսքով, որոշվել է ավելի շատ ուժեր տրամադրել Քահրամանմարաշում, Խաթայում և Ադիյամանում փլատակների հեռացմանը։ Երկրաշարժերից ամենաշատը տուժել են այս շրջանները, և այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ ծանր։
Ավելի վաղ հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոջան հայտնել էր 5434 զոհի և 31777 վիրավորի մասին։