Հրահանգվել է չշարունակել խայտառակությունը. նիստը շարունակել փակ ռեժիմով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Սեյրան Օհանյանի դեմ գլխավոր դատախազի՝ խորհրդարան ուղարկված 3 նախագծերից մեկը գաղտնի էր, երկուսը` ոչ: Երկու միջնորդության տեքստը տեղադրված էր ԱԺ կայքում, երրորդը` ոչ: Ենթադրվում էր, որ բաց քննարկումը կկայանա, երկու միջնորդությունները կներկայացվեն, ապա երրորդի համար փակ նիստ կհայտարարվի, որին կհաջորդի քվեարկությունը: Սակայն առաջին միջնորդության անհաջող քննարկումից հետո Աննա Վարդապետյանի առաջարկությամբ երկրորդը քննարկվեց գաղտնի միջնորդությունը` փակ ռեժիմով։
Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը, լսելով նիստի առաջին մասը, վրդովված հանձնարարել է չշարունակել այդ խայտառակությունը, քննարկումը փակ շարունակել։ Դատախազն էլ առաջին միջնորդագիրը ներկայացնելուց հետո խնդրեց դռնփակ ռեժիմով շարունակել նիստը, քանի որ «ներկայացվելիք միջնորդագիրը պարունակում է օրենքով պաշտպանվող գաղտնիք»:
«Հայաստան» խմբակցությունում երեկ խանդավառված էին, որ շոուն չստացվեց, ֆրակցիայում միասին հետեւել էին նիստի բաց մասին եւ վերահաստատել, որ ճիշտ էր բոյկոտը եւ ՔՊ-ի համար սադրանքի դաշտ չբացելը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։