Արգենտինան, Ուրուգվայը, Չիլին և Պարագվայը համատեղ հայտ են ներկայացրել ԱԱ 2030-ն ընդունելու համար
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Կլաուդիո Տապիան հայտնել է, որ Արգենտինան, Ուրուգվայը, Չիլին և Պարագվայը համատեղ հայտ են ներկայացրել 2030 թվականին աշխարհի առաջնությունն ընդունելու համար։
«Այսօր շատ կարևոր օր է մեր չորս երկրների պատմության համար։ Մենք երազում ենք աշխարհի առաջնությունն իր հարյուրամյակին ընդունելու մասին: Մենք բոլորս՝ հարավամերիկացիներս, շատ կրքոտ ենք, ապրում ենք ֆուտբոլի համար։
Մենք գիտենք, որ սա շատ մեծ պարտավորություն է, և որ մենք պետք է ապացուցենք ամբողջ աշխարհին, որ Արգենտինան, Ուրուգվայը, Պարագվայը և Չիլին համապատասխանում են են 2030 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելու համար»,- Տապիայի խոսքն է մեջբերել ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը աշխարհի գործող չեմպիոնն է։ Աշխարհի հաջորդ առաջնությունը 2026 թվականին կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Աղբյուր ArmSport.am