Թրամփը ծաղրել է Բայդենին՝ չինական օդապարիկի միջադեպին արձագանքի համար
Դոնալդ Թրամփը հերքում է, որ իր նախագահության տարիներին չինական հետախուզական օդապարիկներ են թռել ԱՄՆ-ի վրայով։
ԱՄՆ նախկին նախագահը հերթական ապատեղեկատվությունն է համարել մամուլի պնդումները, որ իր օրոք առնվազն երեք անգամ լրտեսական օդապարիկներ են տեսել ամերիկյան տարածքի վրա՝ կարևոր ռազմավարական օբյեկտների մոտ։
«Չինաստանից ոչ մի օդապարիկ չի թռել ԱՄՆ-ի վրայով, երբ ես նախագահ էի» - Tert.am-ի փոխանցմամբ՝ գրել է նա իր սեփական Truth Social սոցցանցում։
Telegram-ում Թրամփն գրել է, որ իր համար զավեշտալի է տեսնել, թե ինչպես են Բայդենի մարդիկ արդարանում օդապարիկի դրվագի համար՝ օգտագործելով ապատեղեկատվություն և փորձելով իրեն ներքաշել դրա մեջ, ինչպես միշտ: