5-10 հազար ֆունտ ստեռլինգ մեկ ժամվա համար․ Մանչեսթեր Սիթին բարձր որակավորում ունեցող փաստաբան է վարձել
«Մանչեսթեր Սիթին» բարձր որակավորում ունեցող փաստաբան է վարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի մեղադրանքներից հետո:
Հիշեցնենք, որ երեկ լիգան մեղադրել է ակումբին 2009/10 թթ․ մրցաշրջանից մինչև 2017/18թթ․ մրցաշրջանների միջև ֆինանսական կանոնների ավելի քան 100 խախտման մեջ։
Ինչպես նշում է The Lawyer-ը, այս գործում պաշտպանվելու համար «քաղաքաբնակները» վարձել են փաստաբան Դեյվիդ Փաննիկին։ Նրա ծառայությունների մեկ ժամն արժե 5-10 հազար ֆունտ ստեռլինգ։
Եթե գործը հասնի դատարան, Պաննիկը կաշխատի լրիվ դրույքով և կվաստակի շաբաթական 200,000-ից մինչև 400,000 ֆունտ: Վերջին գումարը համեմատելի է «Մանչեսթեր Սիթիի» և Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացող Կևին դե Բրույնեի աշխատավարձի հետ։
Պաննիկը Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ է։ Նա առավել հայտնի է այն գործով, որտեղ նա ապացուցեց, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 2019 թվականին թագուհի Եղիսաբեթ II-ին անօրինական խորհուրդ է տվել կասեցնել խորհրդարանի գործունեությունը։
Աղբյուր ArmSport.am