Երեք գրանդ ակումբ հետաքրքրված է Կոլո-Մուանիի ծառայություններով
Ռանդալ Կոլո-Մուանին կարող է հեռանալ «Այնտրախտից» 100 միլիոն եվրոյի դիմաց։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է L’Équipe-ը, 24-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Մյունխենի «Բավարիան», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Սկզբում «Այնտրախտը» ցանկանում էր հարձակվողի տրանսֆերի համար ստանալ 80 միլիոն եվրո, սակայն այս մրցաշրջանում ֆրանսիացու հաջող ելույթների ֆոնին որոշել են նրա տրանսֆերային արժեքը հասցնել 100 միլիոն եվրոյի։
Նշվում է, որ Կոլո-Մուանին ամռանը կարող է հեռանալ «Այնտրախտից», եթե ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի:
Ռանդալն անցած ամառ անվճար միացավ Ֆրանկֆուրտի թիմին: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Այս մրցաշրջանում «Այնտրախտի» կազմում անցկացրած 27 խաղում հարձակվողը խփել է 12 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում: