Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման դեպք է արձանագրվել
Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման դեպք է արձանագրվել, տուժածներ չկան, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այդ փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Ըստ փաստաթղթի՝ ռուս խաղաղապահները շարունակում են նաև Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխափան տեղաշարժը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։