Մեսսին և Պիկեն կարող էին խաղալ Արսենալում․ Կաջիգաո
«Արսենալի» նախկին սկաուտ Ֆրենսիս Կաջիգաոն հայտնել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն կարող էին ժամանակին համալրել «զինագործների» կազմը:
«Ճի՞շտ է, որ ես խորհուրդ եմ տվել պայմանագիր կնքել Մեսսիի հետ, երբ նա «Բարսելոնայի» ակադեմիայում էր։ Այո՛։ Ինչպես նաև Պիկեն, որն այցելեց մեր բազա: Ինչո՞ւ չստացվեց: Մեսսիի իրավիճակը չի կարգավորվել, և նա չի կարողացել աշխատանքի թույլտվություն ստանալ Մեծ Բրիտանիայում։ Ես մի քանի անգամ խոսել եմ Օրասիո Գաջոլիի հետ, որն այն ժամանակ ներկայացնում էր նրան, բայց դա իրատեսական չէր:
Պիկեի տեղափոխությանը խոչընդոտել է բյուրոկրատական խնդիրը։ Իսկ մենք ի վերջո ձեռք բերեցինք Սեսկ Ֆաբրեգասին»,- Կաջիգաոյի խոսքն է մեջբերել Goal-ը։
Աղբյուր ArmSport.am