Այստեղ նստած եմ, թող գան՝ գտնեն. Միհրան Պողոսյան․ Aravot.am
Aravot am-ը գրել է. Այսօր Մոսկվայում բացվեց «Պրոդէքսպո-2023» պարենային ապրանքների ու խմիչքների ցուցահանդեսը, որում ներկայացված է նաև Հայաստանը։
Հայկական տաղավարներից մեկում հանդիպեցինք ԱԺ նախկին պատգամավոր, դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին, որն ընկերների հետ սրճում էր։
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Սակայն քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը ՌԴ գլխավոր դատախազությունը հնարավոր չէր համարել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 1-ի Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:
Մեր հարցին՝ «Պարոն Պողոսյան, կարծեմ, Ձեզ փնտրում են, այնպես չէ՞։ Չե՞ք խուսափում նկարահանվելուց», Միհրան Պողոսյանը պատասխանեց․ «Իհարկե, ոչ։ Ինչպես տեսնում եք այստեղ՝ Ղարաբաղի քարտեզի տակ նստած եմ։ Թող գան գտնեն»։