ՆԱՏՕ-ի երկրները ԱՄՆ-ի մասնակցությամբ ռազմաօդային ուժերի զորավարժություններ են անցկացրել Բալթիկ ծովի երկնքում
ՆԱՏՕ-ի երկրները Բալթյան տարածաշրջանի երկնքում ԱՄՆ-ի մասնակցությամբ անցկացրել են «հավասար ուժերով հակառակորդի» կողմից սպառնալիքի դիմագրավման ռազմաօդային զորավարժություններ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«ՆԱՏՕ-ի երկրները վարժանքներ են անցկացրել 4-րդ և 5-րդ սերնդի կործանիչների մասնակցությամբ: Նիդերլանդները, Լեհաստանը և Միացյալ Նահանգները Բալթյան երկրների երկնքում անցկացրել են հավասար ուժերով հակառակորդի կողմից սպառնալիքների վրա հիմնված բարդ սցենարներին պատասխանի մշակման համատեղ զորավարժություններ », - այսօր հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը։
Զորավարժություններում գործի են դրվել Նիդերլանդների ռազմաօդային ուժերի F-35, լեհական F-16 և ամերիկյան F-15 կործանիչներ:
«Նրանք մշակել են վիճելի օդային տարածությունում սպառնալիքների բարդ համալիրի դիմագրավմանն ուղղված մարտավարություն, տեխնիկա և ընթացակարգեր,- ասված է հայտարարության մեջ:
«Էստոնիայի զինված ուժերի ավիացիոն աջակցության՝ գետնին գտնվող միացյալ խումբն օգնել է ինքնաթիռներին՝ ապահովելով թիրախների մասին տեղեկատվություն իրական ժամանակի ռեժիմով»: