Մանչեսթեր Սիթիի ղեկավարությունը թիմի ֆուտբոլիստներին վստահեցրել է, որ ակումբը ֆինանսական խախտումներ թույլ չի տվել
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը թիմի ֆուտբոլիստներին վստահեցրել է, որ ակումբը ֆինանսական խախտումներ թույլ չի տվել։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, երեկ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ակումբի մարզաբազայում հանդիպել է խաղացողների և մարզչական շտաբի հետ և դիմել նրանց՝ վստահեցնելով, որ ակումբը խախտումներ թույլ չի տվել:
«Մանչեսթեր Սիթիի» մյուս աշխատակիցները կեսօրից հետո նամակ են ստացել, որում նրանց հղում է արվում ակումբի պաշտոնական հայտարարությանը:
Երեկ Պրեմիեր լիգան մեղադրել է «Մանչեսթեր Սիթիին» 2009/10 մրցաշրջանից մինչև 2017/18 մրցաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում 100-ից ավելի ֆինանսական խախտումների մեջ։ Ակումբն իր հերթին վստահ է, որ ոչ մի խախտում թույլ չի տվել։
Աղբյուր ArmSport.am