Թուրքիայում զոհերի թիվը հասել է 3 419-ի
Թուրքիայում երեկ տեղի ունեցած հզոր երկրաշարժի և հետցնցումների զոհերի թիվը գերազանցել է 3 400-ը, հայտնում է РИА Новости-ն։
«Զոհերի թիվը հասել է 3 419-ի, վիրավորվել է 20 534 մարդ», — լրագրողներին ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:
Ըստ նրա՝ այս պահին Թուրքիային փրկարարական աշխատանքների հարցում օգնում է 14 երկիր։
Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ զոհերի թիվը հասել է 812-ի, վիրավորներինը ՝ 1449-ի։
Փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արեւելքում։ Այն, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, ամենաուժեղն է դարձել 1939 թվականից ի վեր: Երկրաժարժից տուժել են Սիրիայի մի շարք նահանգներ՝ այդ թվում՝ Հալեպը, կան մեծաթիվ փլուզումներ, փրկարարական աշխատանքները շարունակվում են։