Գլխավոր դատախազն ուղիղ մեջբերումներ է անում վկաների ցուցմունքներից, ինչի իրավունքը չունի․ Խամոյան
«Պարոն Օհանյանը երեկ իր ուղերձում շատ հստակ անդրադարձ է կատարել, շատ հստակ ներկայացրել է այն հիմնավորումները, որոնցով պայմանավոված է մեր որոշումը՝ այսօրվա բարդագույն իրավիճակում, որ գտնվում է մեր երկրը, չմասնակեցել այս բեմականացանը և թույլ չտալ իշխանություններին հերթական անգամ փորձ կատարել հանրության ուշադրությունը նման բեմակացումներով երկրի իրական օրակարգերից շեղելու համար, մենք դա թույլ տալ չենք կարող»,-Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայստան» խմբակցության պատգամաովր Ատգնեսա Խամոյնաը՝ անդրադառնալով խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին անձեռնխելիությունից զրկելու գործընթացին։
«Ինձ զարմացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից վկաների ցուցմունքներ հրապարակելը, տարբեր անձանց քրեադատավարական կարգավիճակներ հրապարակելը»,-ասաց Ագնեսա Խամոյանը ՝ ընդգծելով․
«Ինքը մեկ ասում է՝ իրավունք չունի այլոց մասով մանրամասներ ներկայացնելու, քանի որ Սեյրան Օհանյանի գործով է եկել, բայց այլոց քրեադատավարական կարգավիճակներ է հրապարակում: Ուղիղ մեջբերումներ է անում վկաների ցուցմունքներից, ինչի իրավունքը, ակնհայտորեն չունի: Ես հասկանում եմ, որ ՔՊ-ական պատգամավորները փորձում են հասարակության համար հանրամատչելի մատուցել, թե ինչպիսի «մեծագույն հանցանքներ» է գործել Սեյրան Օհանյանը: Բայց մի փաստ եմ ուզում արձանագրել. Նման կարգավիճակով ՊՆ բալանսում 7 տասնյակից ավելի շինություն է գտնվում, այստեղ փորձում էին ներկայացնել, որ գործող զորամաս է եղել Նախիջևանի սահմանին, որ օտարվել է, փողեր են աշխատել, բանկում գրավադրել են եւ այլն: Եթե չեմ սխալվում 5 պատգամավոր իր հարցադրումներում շեշտում էր, որ, փաստորեն, Սեյրան Օհանյանը կարող էր օգտվել վաղեմության ժամկետից, բայց չի օգտվել»,-ասաց Ագնեսա Խամոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։