Նոր մանրամասներ Բրիթանի Մերֆիի սպանության գործով. դերասանուհուն թունավորե՞լ են
2009 թ. կինոաշխարհը կորցրեց 32-ամյա դերասանուհի Բրիթանի Մերֆիին: Այդ ժամանակ մի շարք փորձաքննություններից հետո եզրակացություն արվեց, ըստ որի դերասանուհին մահացել էր անեմիայից և չափից շատ դեղահաբեր օգտագործելուց: Մեկ տարի անց նույն ախտորոշումից մահացավ նաև նրա ամուսինը՝ Սայմոն Մոնյակը:
Բայց նման եզրակացությունն աղջկա հոր սրտով չէր. Վերջինս 2012 թ. դիմում գրեց ոստիկանություն՝ կրկնակի փորձաքննություն անցկացնելու համար: Նա պահանջեց Բրիթանիի մազերի և մաշկի նմուշ:
Այս փորձաքննությունը բոլորովին նոր էջ բացեց. պարզվեց, որ Բրիթանիի օրգանիզմում եղել է մի քանի մետաղի բարձր պարունակություն՝ ինչը փաստում է հետևյալը. դերասանուհին մահացել է նախօրոք պլանավորած թունավորումից: