Բնակարանային գողություն՝ Օշականում. բացահայտում
Փետրվարի 1-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալները բնակարանային գողության մասին էին։
2022 թ. նոյեմբերին Օշական գյուղի Այգեստան փողոցի մի տնից գողացել էին կենցաղային իրեր։ Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց գողությունը կատարողի ինքնությունը։ Նույն գյուղում բնակվող 49-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Նա հայտնեց, որ ինքն է նոյեմբերին 72-ամյա կնոջ տնից գողություն արել. անցել էր պարսպի վրայով ու, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, ներս էր մտել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվածը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։